Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամով վարակման 31 դեպք
Ադրբեջանում կորոնավիրուսի դելտա շտամ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Հետազոտության հերթական փուլի ընթացքում կորոնավիրուսի դելտա շտամը հայտնաբերվել է օտար երկրներից եկած մարդկանց մոտ: 31 մարդու փորձարկման նմուշներում հայտնաբերվել է B.1.617 (Դելտա) տարբերակը, իսկ 9 հոգու փորձանմուշներում ՝ B.1.1.7 տարբերակը (20 Ալֆա V1, Բրիտանիա):