Բասկետբոլի կանանց ընտրանին ջախջախիչ պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկան հավաքականը ջախջախիչ պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության չելենջերս-մրցաշարերի D ենթախմբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդի հենց մեկնարկում Շվեյցարիան առավելություն ստացավ և պահպանեց այն մինչ քառորդի ավարտը: Հյուրերը կարողացան միավորների տարբերությունը հասցրեց 12-ի՝ 28:16:
Երկրորդ քառորդն արդյունավետ չէր և Հայաստանի ընտրանին տապալվում էր պաշտպանությունում: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 45:24 հօգուտ Շվեյցարիայի: Երրորդ և չորրորդ քառորդներում ևս Վահագն Հարությունյանի գլխավոր թիմը չփայլեց իր խաղով և ի վերջո պարտվեց ոչ բասկեբոլային հաշվով` 88:51:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 15-ին` մրցելով Ուկրաինայի հետ: Այդ հանդիպումը ևս կկայանա նախկին Միկա մարզահամալիրում: Մուտքն ազատ է: