Օդեսայի լողափերից մեկում մարդիկ մի քանի ժամ շարունակ հանգստացել են դիակի հարևանությամբ (լուսանկար)
Օդեսայի Արկադիա լողափում հանգստացողներն մի քանի ժամ շարունակ արևային լոգանք են ընդունել և լողացել դիակի հարևանությամբ, գրում է korrespondent.net-ը՝ հղում տալով տելեգրամյան 7 канал Одесса ալիքին։
Հայտնի է, որ փրկարարները առավոտյան 9-ին ջրից թոշակառուի մարմին են հանել, սակայն դին լողափից տարել են միայն կեսօրին, իսկ այդ ընթացքում դրա հարևանությամբ մարդիկ լողացել են և արևային լոգանք ընդունել։
Հայտնի է, որ մահացած տղամարդու մասին տեղեկություն է ստացվել առավոտյան և փրկարարները, լողափ ժամանելով, ջրից դուրս են բերել 1938 թվականին ծնված տղամարդու դին։