Պարզվել է Մոսկվայում ավելի քան 100 միգրանտի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը
Բացահայտվել է Մոսկվայում միգրանտների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ամեն ինչ սկսվել է հուլիսի 11-ին: Ղրղզստանի երեք քաղաքացի, որոնք որպես առաքիչ են աշխատում, իրենց հարենակցուհիներին նկատել են տաջիկների ընկերակցությամբ և նկատողություն արել նրանց: Դրան ի պատասխան աղջիկների ուղեկիցները դանակով հարձակվել են առաքիչների վրա: Տուժած ղրղզստանցիներին հոսպիտալացրել են:
Միջադեպի մասին տեղեկությունը հասել է երկու կողմի սփյուռքի ներկայացուցիչներին, ինչից հետո սոցցանցում շփման խմբեր են բացվել, որտեղ Ղրղզստանի քաղաքացիները կոչ են անում վրեժ լուծել:
Հուլիսի 12-ի գիշեր լույս 13-ին մոսկովյան մետրոյի «Կուզմինկի» կայարանի մոտ ավելի քան 100 միգրանտ զանգվածային ծեծկռտուք է սարքել: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր նրանցից 20-ի ձերբակալության մասին: