Ջեքի Չանը ցանկություն է հայտնել անդամագրվելու Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը
Հոնկոնգցի դերասան և արևելյան մարտարվեստների վարպետ Ջեքի Չանը Պեկինում վերջերս կայացած համաժողովում հայտնել է, որ ցանկանում է միանալ Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը:
«Տեսնում եմ Չինաստանի Կոմունիստական կուսակցության մեծությունը, և այն կկատարի իր հայտարարություններն ու խոստումները ոչ թե հարյուր տարում, այլ ընդամենը մի քանի տասնամյակում»,- Global Times-ի փոխանցմամբ` իր դիրքորոշումը ներկայացրել է դերասանը:
Դերասանը մասնակցում է կուսակցության 100-ամյա գործունեությանը նվիրված թատերական ներկայացմանը: Չանի խոսքով` ինքը տպավորվել է զինվորականների տոկունությամբ և ոգով, որոնք կոմունիստների ղեկավարության ներքո մարտնչել են ճապոնացիների դեմ դիմակայության տարիներին (1931-45):