Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել
Ադրբեջանի բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Օրհան Ահմադովն ինքնասպան է եղել՝ օգտագործելով ծառայողական զենք («Մակարով» ատրճանակ):
Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-ին՝ ոչ մարտական պայմաններում, և, ըստ նախնական վարկածի, որևէ կապ չունի զինվորական ծառայության հետ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: