Արքայազն Հարին և նրա կինը վիրավորական մեկնաբանություններից հետո որոշել են հրաժարվել սոցցանցերից
Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարին և դքսուհի Մեգան Մարքլը վիրավորական մեկնաբանություններից հետո որոշել են հրաժարվել սոցիալական հարթակներից, ինչպիսին են Twitter-ը և Facebook-ը, գրում է The Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Զույգին մոտ աղբյուրը նշել է, որ զույգը չի պատրաստվում Archewell բարեգործական հիմնադրամի անունից սոցիալական հարթակի էջեր վարել։
Ավելի վաղ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի դեբյուտային փոդքասթը հայտնվել էր «Սպոթիֆայ» (Spotify. Ծառայություն, որը թույլ է տալիս օրինական կերպով և անվճար հիմունքներով լսել աուդիո ձայնագրություններ։ Այն հասանելի է ԱՄՆում, Եվրոպայի մեծ մասում, Ասիայի մի քանի երկրներում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում) հոսքային աուդիոծառայության 17-րդ հորիզոնականում, ապա նաև 7-րդ հորիզոնականում։
Հիշեցնենք, որ արքայազն Հարին և նրա կինը 2020 թվականի ապրիլի 1-ից դադարեցրել են արքայական ընտանիքի ավագ անդամի իրենց պարտականությունները և տեղափոխվել Միացյալ Նահանգներ բնակության։ Զույգն ամուսնացել է 2018 թվականի մայիսի 19-ին և ունի երկու զավակ՝ 2-ամյա Արչին և 1-ամսյա Լիլիբեթը։