Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել ներգաղթյալների մասնակցությամբ. նրանց թիվը եղել է ավելի քան 100 (տեսանյութ)
Մոսկվայի հարավ-արևելքում՝ «Կուզմինկի» մետրոկայարանի մոտակայքում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատանքային ներգաղթյալների միջև, որոնք Կենտրոնական Ասիայից են:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, ծեծկռտուքի մասնակիցներն Ուզբեկստանից և Ղրղզստանից ժամանած աշխատանքային միգրանտներ են: Նրանց միջև վիճաբանություն է ծագել անձնական հակակրանքի հողի վրա: Բախմանը ներգրավվել է շուրջ 100 մարդ: Որոշ աղբյուրներ նշում են 200 թիվը:
Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել կռիվը, որից հետո մոտ 20 մարդ ձերբակալվել է:
ՌԴ մայրաքաղաքային ոստիկանությունից հայտնել են, որ «մի շարք քաղաքացիներ» ծեծկռտուքից հետո ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել:
Աղբյուրի տվյալներով` ծեծկռտուքի մասնակիցներից ոմանք բուժօգնության են դիմել:
Տեսանյութը՝ այստեղ: