Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ում կադրային փոփոխություններ կանի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քննչական կոմիտեում կադրային փոփոխություններ կլինեն։ Դրան ձեռնամուխ է լինելու նորընտիր նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը երեկ նշանակվել է այդ պաշտոնին՝ փոխարինելով Հայկ Գրիգորյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին քննարկվում է Գրիգորյանին Զինվորական դատախազությունում պաշտոն տալու հարցը։
Նա ՔԿ էր եկել բանակից, կրկին կվերադառնա, իսկ մինչ այդ Քյարամյանը կադրային փոփոխություններ կանի, և վարչությունների ներսում աշխատակիցների մեծ մասը շունչները պահած սպասում են իրենց ճակատագրին։ Տեղեկացնենք, որ, մեզ հասած տեղեկություններով, Քյարամյանը մտադիր է վարչությյունների ներսում փոփոխություններ անել և տեղակալների կամ օգնականների պաշտոններում նշանակել իր վստահելի մարդկանց։
Հավելենք, որ սա Արգիշտի Քյարամյանի տասներորդ պաշտոնն է այս ընթացքում. 2018 թվականից հասցրել է պաշտոններ զբաղեցնել ՊԵԿ-ում, ՊՎԾ-ում, մեկ օրով՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ տնօրենի տեղակալ, տնօրեն, հիմա էլ՝ Քննչական կոմիտեի նախագահ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։