Թուրք ֆուտբոլիստներին թույլ չեն տվել մուտք գործել Հունաստան Covid-19-ի թեստ հանձնելուց հրաժարվելու պատճառով
Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին թույլ չի տրվել մուտք գործել Հունաստան՝ Աթենքի «Էլեֆտերիոս Վենիզելոս» միջազգային օդանավակայանում Covid-19- ի արագ թեստն անցնելուց հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտնում է Известия-ն:
Նշվում է, որ թուրքական ակումբը ժամանել էր Հունաստան երկուշաբթի տեղի «Օլիմպիակոսի» հետ ընկերական խաղի, սակայն օդանավակայանը հրաժարվել է ընդունել թուրքական ակումբի խաղացողների և անձնակազմի ՊՇՌ թեստավորման արդյունքները և պահանջել, որ ակումբը վերստուգվի:
Այս հրամանը տրվել է հանրապետության քաղաքացիական պաշտպանության և հակաճգնաժամային կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասի կողմից:
Երբ թուրքական ակումբը հրաժարվել է վերստուգվել, նա հրամայել է «Գալաթասարայը» չթողնել Հունաստան: Հարդալիասը շեշտել է, որ Հունաստանում ոչ մի զիջում չի տրվում հանրային առողջության հարցերում:
Թուրքական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս միջադեպը «ցույց է տալիս անհանդուրժողականությունը մեր երկրի նկատմամբ նույնիսկ սպորտի ոլորտում»:
Հունիսի 30-ից Հունաստան մուտք գործելու համար սկսեցին կիրառվել փոփոխված կանոնները: Մասնավորապես, բացի COVID-19- ի ՊՇՌ թեստի բացասական արդյունքի վկայագրից, երկիր ժամանած բոլոր անձինք պետք է անպայման անցնեն կորոնավիրուսի անվճար փորձարկում: