Էրդողանը մտադիր է սոցցանցերի նկատմամբ վերահսկողության մարմին ստեղծել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է սոցցանցերի նկատմամբ վերահսկողության մարմին ստեղծել՝ «ապատեղեկատվության» տարածումը վերահսկելու համար, հաղորդում է Haber7-ը:
Նոր մարմինը կգործի Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության Գերագույն խորհրդի (RTÜK) սկզբունքով, որը պատասխանատու է հեռարձակումների գրաքննության եւ թույլատրման համար:
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մտադիր է իրավական կանոնակարգ նախապատրաստել, որը հիմնված կլինի ԵՄ-ում եւ ամբողջ աշխարհում նմանատիպ դիմումների վրա:
Անցյալ հուլիսին նրա ԱԶԿ-ը սոցցանցերի մասին օրենք ընդունեց, որը պահանջում է, որպեսզի Facebook- ի եւ Twitter- ի նման հսկաները գրասենյակներ ունենան Թուրքիայում՝ դատարանի պահանջներին պատասխանելու համար, հակառակ դեպքում դրանց մեծ տուգանքներ եւ թողունակության մեծ սահմանափակումներ են սպառնում: