ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին
Կորոնավիրուսով վարակվածությունն աշխարհում աճում է 4-րդ շաբաթն անընդմեջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Բացի դրանից՝ 10 շաբաթ անկումից հետո մահացությունը նույնպես աճել է»,- հավելել է Գեբրեյեսուսը:
ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում այժմ կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի սրում է նկատվում:
«Սա էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում մարդկային կյանքի և համաշխարհային տնտեսության համար»,-նշել է Գեբրայեսուսը:
Նա նաև խոստովանել է, որ պատվաստանյութերի պակասորդի առաջ կանգնած տարածաշրջանները բժիշկների մոտ ամենամեծ անհանգստությունն են առաջացնում: