Մերկելը կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան
Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը հուլիսի 14-16-ն ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Կանցլերը Վաշինգտոնում կայանալիք արարողության ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան»,- ասել է նա: