«Միլիարդավոր դոլարների սարքավորումներ Է թողնում այնտեղ. դա խայտառակություն է». Թրամփը մեղադրել է Բայդենին
Ջո Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք և սարքավորումներ, որոնք ընկնում են «Թալիբան» արմատական շարժման ձեռքը: Հուլիսի 11-ին այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախորդ ղեկավար Դոնալդ Թրամփը՝ Դալասում (Տեխասի նահանգ) ԱՄՆ-ի պահանողական շրջանների խորհրդաժողովում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Նա (Բայդենը) միլիարդավոր դոլարների սարքավորումներ է թողնում: Ես ասել եմ գեներալներին, որ ցանկանում եմ վերադարձնել յուրաքանչյուր մեխ, ցանկանում եմ վերադարձնել բոլոր տանկերը: Դրա փոխարեն այժմ «Թալիբանը» կազմակերպում է զորահանդեսներ մեր զենքով, որը Ջո Բայդեը թողել է նրանց: Դա խայտառակություն է»,- ընդգծել է Թրամփը:
Հուլիսի սկզբին Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորակազմերը հեռացել են Բագրամի ռազմակայանից:
Կառավարական ուժերի և թալիբների միջև ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին՝ ապրիլի 14-ին Բայդենի արած հայտարարությունից հետո, գործողություն, որը դարձել է ամենաերկարատև արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեսջ: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Աֆղանստանի պաշտոատար անձինք բազմիցս հայտնել են, որ արմատականները սաստկացնում են հարձակման տեմպերը: