Ինչպես են պարտությունից հետո միմյանց սփոփում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու նրանց ընտանիքի անդամները. Daily Mail-ի ֆոտոշարքը
Բրիտանական Daily Mail պարբերականը կադրեր է ներկայացրել, որոնք արվել են նախօրեին կայացած «Եվրո-2020»-ի եզրափակիչ Անգլիա-Իտալիա հանդիպման ավարտին:
Հուսահատ ֆուտբոլիստները խաղից անմիջապես հետո միավորվել են իրենց ընտանիքի անդամների հետ, որոնք տրիբունաներում էին գտնվում:
Հրապարակված լուսանկարներից մեկում երևում, է թե ինչպես է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնը խաղից հետո սփոփում հուսահատված կնոջը` Քեյթին:
Կենտրոնական կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն էլ գիրկն էր առել 2-ամյա որդուն` Ռոնիին, նրա խաղընկեր Քայլ Ուոքերը ևս որդուն էր գրկել, իսկ Հարի Մագուայրին սփոփում էր ողջ ընտանիքը:
Գարեթ Սաութգեյթի սաները եզրափակչի հիմնական ժամանակում ոչ ոքի խաղացին իտալացիների հետ: Այնուհետև խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, իսկ հանդիպման ելքը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարով: Իտալիայի հավաքականը հաղթանակ տարավ 3:2 հաշվով: