Ստամբուլում ձերբակալել են հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդկանց (տեսանյութ)
Ստամբուլի Քադըքյոյ շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ ձերբակալվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով քաղաքի վարչակազմին:
«Երեք քաղաքացի, որոնք մասնակցել են այդ գործողությանը, ձերբակալվել են իրենց տներում: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք այդ զազրելի արարքը, որը դրսևորվել է սուրբ վայրերի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես է երկու տղամարդ պարում եկեղեցու պատի վրա, որտեղ տեղադրված է խաչը: Նշվում է, որ տղամարդիկ գինովցած են եղել:
Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի քարտուղարը դատապարտել է կատարվածը` դա նկարագրելով որպես «մզկիթների, եկեղեցիների, սինագոգների դեմ ուղղված ակցիա, որն անարգանք և սադրանք է բոլորի նկատմամբ»:
Ստամբուլում պղծվել է Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին. համացանցում հրապարակվել են կադրերը (տեսանութ)