Տոթի պատճառով ուղեւորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը Շերեմետևւոյում
Հունիսի 11-ին ուղեւորը բացել է Մոսկվա-Անթալյա չվերթի ինքնաթիռի վթարային ելքը: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շերեմետեւո օդանավակայանում, հաղորդում է «360» հեռուստաալիքը:
«Ինչ-որ բան այն չէր էլեկտրասարքավորումների հետ: Շերեմետեւոյում եղել են խնդիրներ: Ուստի օդորակիչն էլ չէր աշխատում: Եւ ուղեւորներից մեկը բացել էր վթարային ելքը: Բացվել էր սանդուղքը: Մենք ոչ մի տեղ չենք թռել: Թռիչքը հետագձվել է 2,5 ժամով»,-ասել է ուղեւորներից մեկը:
Ներկայում հայտնի չէ՝ ինչ միջոցներ կկիրառվեն վթարային ելքը բացած մարդու նկատմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում արտասովոր տապ է սպասվում: Հուլիսի 13-ին, 15-ին եւ 16-ին մայրաքաղաքում կարող է գրանցվել երեք ջերմային ռեկորդ: