Բոլոր լրացուցիչ ժամանակների ավարտից հետո 11 մետրանոցների հարվածաշար. Իտալիան՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Ինչպես քիչ առաջ հաղորդեցինք, Եվրո-2020-ի եզրափակիչում մրցում են Իտալիայի եւ Անգլիայի հավաքականները։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացված հանդիպումից առաջ տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության հանդիսավոր արարողությունը։
Հանդիպման արդեն երկրորդ րոպեին անգլիացիներիը բացեցին հաշիվը։ Արագ գրոհից հետո ՊՍԺ-ի 22-ամյա խաղացող Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պաշտպան Լյուկ Շոուն, որն օգտագործեց Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա պաշտպան Կիրան Տրիպիեի փոխանցումը։
Լյուկ Շոուի գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում։ Անգլիայի հավաքականին 1 րոպե եւ 57 վայրկյան պահանջվեց գոլ խփելու համար։
Առաջին խաղակեսում տարածքային առավելություն ուներ Իտալիայի թիմը, որը գնդակին տիրեց ժամանակի 62 տոկոսը, սակայն սուր պահեր ստեղծել չկարողացավ։ Անգլիայի թիմը եւս Շոուի հարվածից բացի, այլ հարված մրցակցի դարպասին չկատարեց։
Ընդմիջումից հետո իտալացիների խաղացողներ, «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեի եւ Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հարվածներից հետո երեք սեյվի հեղինակ դարձավ «Էվերտոնի» 27-ամյա դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։
67-րդ րոպեին իտալացիներից պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին։ Նա Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 34 տարեկան եւ 71 օրական։
Հիմնական ժամանակում Իտալիան 5 հարված կատարեց մրցակցի դարպասին, Անգլիան՝ 1 անգամ։
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ թիմերը չկարողացան գոլ խփել։ Եւ պատմության մեջ երկրորդ անգամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչում նշանակվեց 11 մետրանոցներ, որոնք ավելի հաջող իրացրին իտալացիները։
«Սասուոլոյի» 26-ամյա հարձակվող Դոմենիկո Բեռարդին առաջին հարվածեց եւ գրավեց դարպասը։ Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա հարձակվող Հարի Քեյնը եւս չվրիպեց։ «Տորինոյի» 27-ամյա հարձակվող Անդրեա Բելոտիի հարվածից հետո Պիկֆորդը հետ մղեց։ «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա պաշտպան Հարի Մագուայրն առաջ մղեց անգլիացիներին։ Լեոնարդո Բոնուչին արդյունավետ իրացրեց իր հարվածը։ «Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հարվածեց ուղղահայաց դարպասաձողին եւ հավասարությունը վերականգնվեց։ «Յուվենտուսի» 27-ամյա հարձակվող Ֆեդերիկո Բեռնարդեսկին հստակ կատարեց իր մոտեցումը։ «Մանչեսթեր Յունայթեդի» 21-ամյա նորեկ Ջեյդոն Սանչոյի հարվածից հետո սեյվի հեղինակ դարձավ Դոնարուման։ Ռեշֆորդն ու Սանչոն լրացուցիչի ժամանակի վերջում էին դուրս եկել փոխարինման։ Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Ժորժինյոն թույլ հարվածեց եւ Պիկֆորդը փրկեց դրությունը՝ որսալով ուղղահայաց դարպասաձողից հետ եկած գնդակը։ «Արսենալի» 19-ամյա կիսապաշտպան Բուկայո Սակայի հարվածից հետո Դոնարուման դարձյալ հետ մղեց, եւ Իտալիան երկրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։
1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ խաղաց Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ էին հասել եզրափակիչ:
Եվրո-2020, եզրափակիչ, Լոնդոն
Իտալիա - Անգլիա՝ 1։1, 11մ՝ 3։2 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)
Լեոնարդո Բոնուչի, 67 - Լյուկ Շոու, 2
Նշանակվել էին 5 լրացուցիչ ժամանակ, որոնք ևս արդյունք չտվեցին:
1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ է խաղում Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են հասել եզրափակիչ:
11 մետրանոցների արդյունքում Իտալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ մեկ գնդակի առավելությամբ: