Տատյանա Բրուխունովան վառ զգեստով ցուցադրել է բարակ ոտքերը
75-ամյա Եվգենի Պետրոսյանի 32-ամյա կինը երկրպագուներին ուրախացրել է իր միկրոբլոգի նոր հրապարակմամբ։ Նորաձեւության սիրահար կինը պարծեցել է հերթական ոճային զգեստով, որով մեկնել է Տուլայի մարզի «Յասնայա Պոլյանա» կալվածք, որտեղ ծնվել եւ ապրել է Լեւ Տոլստոյը:
Պատմական վայրերում զբոսնելու համար Տատյանա Բրուխունովան ընտրել է հագեցած նարնջագույն գույնի զգեստ-խալաթ: Կերպարը համալրել են հագուստի երանգի արեւային ակնոցը։
«Այսօր հյուծող շոգ էր, եւ միայն այս զգեստը կարողացավ կիզիչ արեւից պաշտպանել ինձ», - պատմել է երգիծաբանի կինը:
Instagram-ի բաժանորդները հիացել են Բրուխունովայի արտաքին տեսքով։ «Շողում ես ինչպես արեւը», «ճշգրիտ հարված։ Ձեր գույնն է», «Կոկետուհի», «նորաձեւ ու կենսուրախ», «իսկ ոտքերն ինչքան սլացիկ են», – հիացել են հետեւորդները։