«Եթե հասկանայինք, թե որքան հզոր են մեր մտքերը՝ երբեք բացասական չէինք մտածի»․ Սիլվա Հակոբյան
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային քնքուշ կերպարում։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել մեքենայում։ Նա կրում է սպիտակ գույնի ամառային բլուզ։ Նախընտրել է նվազագույն շպար, իսկ վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից Սիլվա Հակոբյանը գրել է․«Եթե հասկանայինք, թե որքան հզոր են մեր մտքերը՝ երբեք բացասական չէինք մտածի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք էր ընդունել ուսերը բաց շքեղ զգեստով, ինչը համադրել էր բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, երեկոյան շպարով էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։