«Իմ անունը Հայ է, ազգանունս՝ Յան»․ Մանե Գրիգորյանի նոր լուսանկարը
Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նոր ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։
Instagram-ում տեղադրված կադրերում հաղորդավարուհին կրում է ուսը բաց, սեւ գույնի հանդերձանք։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նուրբ, բայց ընդգծված շպարով է։ հրապարակմանը կից նա գրել է․ «Իմ անունը Հայ է, ազգանունս՝ Յան»։
Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում հաղորդավարուհին կրում էր գեղեցիկ նախշերով, ուսերը բաց բլուզ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նախընտրել էր ընդգծված շպար։ Հրապարակմանը կից Մանեն դիմելով իր հետեւորդներին գրել էր․
«Այնքան դրական էներգիա եմ ստանում ձեզնից, դուք չեք էլ պատկերացնում։
Իմ հետևորդներն ամենալավն են։ Սիրում եմ ձեզ»։