Թրամփը ներկա է եղել Պորյե-Մակգրեգոր մենամարտին. հանդիսատեսի արձագանքը հակասական է եղել (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներկա է եղել UFC 264 մրցաշարի գլխավոր մենամարտի շրջանակում ամերիկացի Դասթին Պորյեի և իռլանդացի Կոնոր Մակգրեգորի հանդիպմանը, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը նկատում է, որ հանդիսատեսի արձագանքը Թրամփին հակասական է եղել, ոմանք ծափահարել են, մյուսներն իրենց դժգոհությունն արտահայտել, սակայն արձագանքը մեծամասամբ դրական է եղել:
Շատերը նախկին ղեկավարին տեսնելով, բացականչել են «ԱՄՆ»:
Նշենք, որ իռլանդացի մարտիկն առաջին ռաունդի վերջնամասում ձախ ոտքի վնասվածք է ստացել: Մրցավարը բժշկի որոշումից հետո տեխնիկական հաղթանակ է շնորհել Պորյեին: Հետագայում հայտնի է դարձել, որ UFC-ի՝ 2 քաշային կարգերում նախկին չեմպիոնը վիրահատության է ենթարկվելու: Այդ մասին տեղեկացրել է լիգայի նախագահ Դանա Ուայթը: Վերջինս հայտնել է նաև, որ չգիտի՝ Մակգրեգորից որքան ժամանակ կպահանջվի սպորտ վերադառնալու համար: