Եվրո-2020․ Անգլիայի հավաքականն ամբողջ պարգեւավճարը կհատկացնի բարեգործության. 1-ին խաղակեսը ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ Անգլիայի հավաքականի
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում ստացած ամբողջ պարգեւավճարը կփոխանցեն բարեգործական կազմակերպությունների, հաղորդում է talkSPORT-ը։
Հուլիսի 11-ին անցկացվելիք եզրափակիչում Իտալիայի հավաքականին հաղթելու դեպքում, Անգլիայի հավաքականի պարգեւավճարի ընդհանուր գումարը կհասնի 11 միլիոն եվրոյի։
Իտալիա - Անգլիա եզրափակիչը մեկնարկել էր հուլիսի 11-ին՝ 23:00-ին, Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
Հիշեցնենք, առաջին խաղակեսից ուղիղ երկու րոպե անց գրանցվեց առաջին գոլը՝ Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուի կողմից:
Նշենք, որ 60 000 տոմս է վաճառվել, բայց , ինչպես նշում են անգլիական զլմ-ները, մարզադաշտում 90 000 հանդիսական կա: