Արտակարգ պատահար Մոսկվայում. եղբայրը 7-րդ հարկի պատուհանից դուրս է նետել նորածին քրոջը
Հուլիսի 11-ին՝ կիրակի առավոտյան, Մոսկվայի Խովրինո թաղամասի Լևոբերեժնայա փողոցում ողբերգական դեպք է տեղի ունեցել. եղբայրը պատուհանից դուրս է նետել նորածին քրոջը:
Մի քանի օր առաջ մայրը ծննդատնից դուրս գրվելուց հետո երեխային տուն է բերել: Այսօր առավոտյան կինը դստեր ու 13-ամյա որդու հետ բնակարանում է եղել: Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝ տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ:
«Երբ մայրը որոշ ժամանակով դուրս է եկել սենյակից, երեխան վերցրել է նորածինին օրորոցից և նետել պատուհանից», - KP.ru-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Յոթերորդ հարկից ընկնելուց հետո աղջիկը ողջ մնալու հնարավորություն չուներ: Նա տեղում մահացել է մինչ բժիշկների ժամանումը:
Հարուցվել է քրեական գործ. դեռահասին պատիժ չի սպառնում հոգեկան հիվանդ լինելու պատճառով, մինչդեռ նրա ծնողներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում: