Անգլիայի հավաքականի երկրպագուները պիրոտեխնիկա են պայթեցրել Իտալիայի հավաքականի հյուրանոցի մոտ. «Ուեմբլին» պաշարած երկրպագուները փորձել են կոտրել ցանկապատը եւ մտնել ստադիոն
Անգլիայի երկրպագուները հուլիսի 11-ի գիշերը ճայրթրուկներ են վառել Իտալիայի հավաքականի հյուրանոցի մոտ, հայտնում է The Sun-ը:
Իտալիայի հավաքականը բնակվում է Myddelton Lodge երկհարկանի շքեց կոմպլեքսում: Անգլիայի հավաքականի երկրպագուները տեղական ժամանակով 2:30-ին պիրոտեխնիկա են պայթեցրել հյուրանոցի ավտոկայանատեղիում: Այդուհանդերձ, հաղորդվում է, որ հյուրանոցի բոլոր համարներն ամբողջովին ձայնամեկուսացված են:
Նշենք, որ Եվրո-2020-ի եզրափակչում միմյանց հետ մրցում են Իտալիան և Անգլիան: Հանդիպումը մեկնարկել է այսօր՝ հուլիսի 11-ին, հիշեցնենք, խաղից երկու րոպե անց հաշիվը բացվեց՝ առաջին գոլը խփեց Անգլիայի հավաքականը, գոլի հեղինակը դարձավ պաշտպան Լյուկ Շոուն:
Նշենք նաև, որ Եվրո-2020-ի եզրափակիչից առաջ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնի մոտ հավաքված հազարավոր երկրպագուներից մի քանիսը փորձել են կոտրել ցանկապատը եւ մտնել ստադիոնի տարածք, հաղորդում է Mirror-ը։ Օրինազանցները բերման են ենթարկվել։
Անգլիայի հավաքականի ֆանատները պաշարել էին ստադիոնի հարակից տարածքները։
Առավել մանրամասն՝ այստեղ:
⛔️ This is so sad to see. The minority ruining it for the majority of good England fans. #Euro2020Final | #ITAENG pic.twitter.com/ImkAr9F5Tf
— The Sportsman (@TheSportsman) July 11, 2021