Իրաքի դիմադրության խումբը խոստանում է դուրս բերել ամերիկացիներին Իրաքից
Իրաքի դիմադրության ուժերը հանգիստ չեն թողնի ամերիկացիներին, քանի դեռ նրանք չեն լքի երկրի տարածքը: Այդ մասին հայտարարել է «Հարաքաթ Հեզբոլա ալ Նուջաբի» գլխավոր քարտուղար Աքրամ ալ Քաբին, հաղորդում է Тasnim-ը:
Աքրամ ալ Քաբին ընդգծել է, որ իրաքցիները կտոնեն «երկրի ազատագրումը ընկած ամերիկյան զինվորների մնացորդների վրա, որոնք օկուպացրել են երկիրը 2003 թվականին»: Ալ Քաբին հայտարարել է, որ ամերիկացիները կապահովեն խաղաղություն միայն այն բանից հետո, երբ լքեն Իրաքն ու դադարեն իրենց զարհուրելի, անընդունելի միջամտությունն Իրաքի ներքին գործերին»: «Դուք՝ ամերիկացիներդ, Իրաքում բազմաթիվ խնդիրների աղբյուրն եք»,-հավելել է նա:
«Ինչպե՞ս մենք կարող ենք հանգիստ թողնել ձեզ, քանի դեռ մենք վրեժ չենք լուծել Ղասեմ Սուլեյմանիի եւ Աբու Մախդի ալ Մուխանդիսի սպանության համար, եւ քանի դեռ դուք շարունակում եք սպանել հերոսական մարտիկներին, որոնք պաշտպանում են սահմաններն ու Իրաքի անկախությունը»,-ասել է ալ Քաբին:
Ավելի վաղ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոի Հուդը Al Arabiya-ին տված հարցազրույցում նշել էր. «Ես հասկանում եմ, որ որոշ ապստամբներ լիովին համաձայն չեն, որ Միացյալ Նահանգները փորձում են պայքարել Իրաքում ԻՊ-ի դեմ, սակայն մենք խնդրում ենք նրանց, մենք պահանջում ենք, որ նրանք պարզապես հանգիստ թողնեն մեզ, եւ հնարավորություն տան պայքարել այդ թշնամու դեմ, որը ԻՊ-ն է»: