Մոսկվան հաղթահարել է «Քովիդ-19»-ով վարակվածության գագաթնակետը
Մոսկվան հաղթահարել է «Քովիդ-19»-ով վարակվածության գագաթնակետը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Մոսկվան, իհարկե, շատ դժվար ժամանակներ է ապրում: Փառք ասծտո, մենք հաղթահարել ենք գագաթնակետը, այժմ որոշակի կայունություն է դիտվում և նույնիսկ կարելի է ասել, հիվանդության մակարդակի նվազում»,- ասել է գործիչը:
Նախօրեին ՌԴ մայրաքաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5694 դեպք: Առավելագույն ցուցանիշը (9120) գրանցվել էր հունիսի 19-ին, 108 մահացել էր: Համավարակի ողջ ընթացքում վարակված մոսկվացիների թիվը գերազանցել է 1,4 մլն-ը, մահացածներինը՝ 23 500-ը:
Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, վարակվել է ավելի քան 5,7 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 142 հազարը: