Իրանում «կրկես» են անվանել Եվրոպայում Ռաիսիի դեմ ակցիաների շարքը
Իրանի ԱԳՆ նեևրկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն դատապարտել է Եվրոպայում Իրանը նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսիի դեմ հանրահավաքը՝ անվանելով ակցիաների շարքը «արեւմտյան երեսպաշտության ամոթալի օրինակ», հաղորդում է Тasnim-ը:
Նա նշել է, որ ակցիան կազմակերպել է ժամանակին Սադամ Հուսեյնի կողմից աջակցություն ստացած «Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը»: Իրանում, իսկ այժմ արդեն նաեւ Իրաքում այդ կազմակերպությունը համարվում է ահաբեկչական: Ժամանակին այն դասվում էր ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների շարքին, սակայն 2009 թվականի հունվարի 26-ին ԵՄ-ն հեռացրել է կազմակերպությանն այդ ցանկից, իսկ 2012 թվականին ԱՄՆ-ն է հետեւել եվրոպացիների օրինակին: «Դոլարի եւ հակաիրանյան մոլուցքի անհագ ծարավը հրահրում է Արեւմուտքի խայտառակ երեսպաշտությունը»,-հավելել է Հաթբզադեն:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրել են Ռաիսիին, որ նա պատասխանատու է 1988 թվականին 30 000 քաղբանտարկյալների զանգվածային սպանության մեջ: