ԱՄՆ ՌՕՈւ LRSO- միջուկային թևավոր հրթիռը կոչնչացնի թշնամու ռազմավարական օբյեկտները
Raytheon ընկերության կողմից ԱՄՆ-ի համար արտադրված միջուկային թևավոր հրթիռը, որը ստացել է Long-Range Standoff (LRSO) անվանումը , նախատեսված է թշնամու ռազմավարական օբյեկտների ոչնչացման համար: Այս մասին գրում է ամերիկյան Popular Mechanics ամսագիրը:
Հրապարակման համաձայն, եթե B-21 Raider- ի հեռանկարային ռազմավարական ռմբակոծիչը չստանա այս զինատեսակը, ապա այն հակառակորդի օբյեկտների շուրջ մի քանի պտույտ պետք է կատարի, դրանք ոչնչացնելու համար,ինչը մեծացնում է ռազմական գործողության կատարման ռիսկը: Մասնավորապես, եթե ինքնաթիռի թիրախում հակառակորդի ռազմական շտաբն է, ապա այն կարող է տեղ հասնել բավական ուշ:
Ամսագիրը նշում է, որ LRSO կարող է Մոսկվայի, Պեկինի և Վաշինգտոնի միջև ապամիջուկայնացման սակարկությունների առարկա դառնալ:
Հուլիսին Defense News- ը հաղորդել էր, որ Raytheon- ը ստացել է 2 մլրդ դոլար արժողության պայմանագիր, որը նախատեսում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար LRSO հրթիռների արտադրություն: Հրթիռների մասսայական արտադրությունը մեկնարկելու է 2027 թվականին: ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում են 1000-ից ավելի հրթիռներ ձեռք բերել: Դրանց հեռահարությունը գերազանցում է 2,4 հազար կիլոմետրը: