Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում է
ՏեսանյութերԼևոն Արոնյանը նվաճել է կայծակնային խաղի (բլից) San Fermin Masters Final օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերը 6:5 հաշվով հաղթել է 16-ամյա ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատիրովին:
Հուլիսի 11-ին կայանալիք կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի չինացի Դին Լիրենը, որը 4.5:1.5 հաշվով հաղթել է իսպանացի Ջեյմի Սանթոս Լատասային:
Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Ուեսլի Սոյի ու վիետնամցի Լե Կուանգ Լյեմի մրցամարտի հաղթողի հետ:
San Fermin Masters Final-ում յուրաքանչյուր մրցամարտ բաղկացած է կայծակնային խաղի 8 պարտիաներից և հաղթում է առաջինը 4.5 միավոր հավաքած մասնակիցը: Եթե հաշիվը հավասար է, անցկացվում է ևս 2 պարտիա: Լրացուցիչ պարտիաներում հավասարության դեպքում հաղթողը որոշվում է արմագեդոնում:
It's Ding Liren vs. Levon Aronian in one semi-final tomorrow, while in just 45 mins (20:30 CEST) the other half of the bracket begins with @MagnusCarlsen taking on @EduIturri! https://t.co/a6fR4AzoSy #c24live pic.twitter.com/FQ6BD46AWb
— chess24.com (@chess24com) July 10, 2021