Ամերիկացի ֆերմերը ջրի եւ գարեջրի շնորհիվ ողջ է մնացել ՃՏՊ-ից հետո
Ամերիկացի ֆերմերը, ՃՏՊ-ի ենթարկվելով, երկու օր չի կարողացել դուրս գալ, նա ողջ է մնացել միայն շշալցված ջրի եւ գարեջրի պաշարների շնորհիվ, հայտնում է New York Post-ը:
Վայոմինգից ռանչոյի սեփականատերը վթարի հետեւանքով երկու օր սեղմված է մնացել քվադրոցիկլի տակ: 53-ամյա Ֆրենկ Ռեյնոլդսը անասուններին հարեւանի արոտավայր տանելիս քվադրոցիկլով շրջվել է եւ մնացել մեքենայի տակ, ինչի հետեւանքով ուսը դուրս է ընկել, կողոսկրերը կոտրվել են: «Դա շատ սարսափելի էր»,- ասել է Ռեյնոլդսը հիվանդանոցում: Նա նշել է, որ ինքը քվադրոցիկլի ազդանշանը այնքան է սեղմել, որ մարտկոցը սպառվել է, բայց այդ հեռավոր տարածքից ոչ ոք չի լսել։
Զեկույցում ասվում է, որ խեղված անասնապահին հասանելի են եղել իր սառնարանի ջուրն ու գարեջուրը, մինչեւ անհանգստացած ընկերներն ու ընտանիքի անդամները կազմակերպել են նրա որոնումներն ու մեկ օր անց գտել նրան։ Հաղորդվում է, որ հարեւան Դոն Հեմը Ռեյնոլդսին հայտնաբերել է տարածքում ձիով որոնելիս: Երբ օգնությունը վրա հասավ, Ռեյնոլդսը գրեթե «գիտակցություն չուներ»,- ասել է Հեմը թերթին: