Բայդենը Անգելա Մերկելի հետ հանդիպում կանցկացնի հաջորդ հինգշաբթի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպում կանցկացնի հաջորդ հինգշաբթի, որպեսզի հաստատվեն «խոր եւ ամուր» կապերը ՆԱՏՕ գծով դաշնակիցների հետ, ինչպես նաեւ լուծվեն որոշ տարաձայնություններ, տեղեկացնում է Reuters-ը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում ընկերությունների վրա դրամաշորթների գրոհների, ինչպես նաեւ Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք – 2» գազատարի (որի դեմ հանդես է գալիս Վաշինգտոնը) հարցերը։
Փսակին ասել է, որ դա «պաշտոնական աշխատանքային այց» է լինելու՝ ուղղված երկու երկրների միջեւ գործընկերության ամրապնդմանը եւ համագործակցության հետագա ամրապնդման ուղիների որոշմանը։
Դա Վաշինգտոն Մերկելի առաջին այցը կլինի այն ժամանակվանից ի վեր, ինչ Բայդենը ընդունել է նախագահի պաշտոնը հունվարին։ Մերկելը, որը կառավարում է արդեն չորրորդ ժամկետը, ասել է, որ հրաժարական կտա Գերմանիայում սեպտեմբերին կայանալիք ազգային ընտրություններից հետո։
Փսակին ասել է, որ Բայդենը նախկինի պես 11 մլրդ դոլար արժողությամբ «Հյուսիսային հոսք – 2» գազատարը դիտարկում է որպես «վատ գործարք», բայց հրաժարվել է տեղեկացնել, թե արդյոք ձեռք կբերվի համաձայնություն, որպեսզի կանխվի ժամանակավորապես կանգնեցված ամերիկյան սակագների վերականգնումը Nord Stream 2 AG գերմանական ընկերության, որը կանգնած է խողովակաշարի հետեւում, եւ նրա գլխավոր գործադիր տնօրենի համար։
Բայդենն ասել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Գերմանիայի հետ, դաշնակից, որն իրեն պետք է ավելի գլոբալ խնդիրների լուծման համար, ներառյալ կլիմայի փոփոխությունը, տնտեսության վերականգնումը եւ հարաբերություններն Իրանի ու Չինաստանի հետ։
Գերմանացի պաշտոնյաներն ասում են, որ հույս ունեն լուծել այդ հարցը օգոստոսին, եւ Բայդենի ու Մերկելի հանդիպումը կարող է կարեւոր ազդակ հաղորդել համաձայնագրի ձեռքբերմանը։