Նիկոլը կատարում է Ալիևի հրամանը. չկա՛ Արցախ, չկա՛ Արցախի դրոշը. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.
«Նիկոլը կատարում է Ալիևի հրամանը. չկա՛ Արցախ, չկա՛ Արցախի դրոշը (լուսանկար)
Այսօր հանդիպել են երկու դավաճանները՝ Նիկոլն ու իր արցախյան կլոն Արայիկը, ովքեր 44 օր խաբելով հասարակությանը Արցախի 75 տոկոսը նվիրեցին Ադրբեջանին…
Հրապարակված լուսանկարներից պարզվեց, որ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը բացակայել է Արցախի դրոշը…
Զարմանալի չէ… Ադրբեջանի բռնապետը հրահանգել է այսուհետ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի մասին ընդհանրապես չհիշատակել… Դե Նիկոլն էլ կատարում է այդ հրահանգը… «Ստեփանակերտ» համատիրության ղեկավարի հետ հանդիպմանն Արցախի դրոշը բացակայում է՝ ենթադրաբար Իլհամ Ալիևին չզայրացնելու և չնյարդայնացնելու նպատակով…
Ի դեպ, Ադրբեջանի նոր վարչատարածքային բաժանման արդյունքում Արցախը բզկտվել է, որի մի մասի վրա ձևավորվել է Արևելյան Զանգեզուր վարչատարածքային միավորը…
Հայաստանին սպասվող նոր աղետները դեռ առջևում են…»: