Երգչուհի Մաքսիմը դեռևս գտնվում է արհեստական կոմայում
38-ամյա երգչուհի Մաքսիմը չի կարողացել ինքնուրույն շնչել այն բանից հետո, երբ բժիշկներն անջատել են էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիայի համակարգիչը։ Բժիշկները ստիպված են եղել նրան նորից միացնել սարքին։
Մաքսիմը չի կարող ինքնուրույն շնչել, քանի որ նրա աջ թոքն ախտահարված է, որին միացրել են հատուկ խողովակ, որպեսզի կարողանա քաշել կուտակված հեղուկը։ Բժիշկները նաեւ վախենում են, որ թոքային հիպերտենզիան կարող է սրտի հետ կապված բարդություններ առաջացնել։
Մոտ երկու շաբաթ առաջ երգչուհուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նա գտնվում է արհեստական կոմայում։ Մաքսիմի կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են։