Ադրբեջանական բանակում կադրային բարեփոխումներ կիրականացվեն
Ադրբեջանական բանակում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և դրա թվային հզորությունն ավելացնելու մասին Ադրբեջանի նախագահի հանձնարարականներին համապատասխան, կադրային մարմիններին վստահվում են պատասխանատու առաջադրանքներ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը`միավորումների, կազմավորումների, զորամասերի և հատուկ նշանակության ռազմական ուսումնական հաստատությունների անձնակազմի ուսումնամեթոդական խորհրդակցության ժամանակ, գրում է minval.az կայքը:
Վելիևը նշել է, որ կադրային բարեփոխումների առավել արդյունավետ իրականացման համար կօգտագործվեն նոր տեխնոլոգիաներ:
«Մշակվում են նոր նախագծեր, որոնք հնարավորություն կտան ավելի ճկուն և արդյունավետ կազմակերպել տեղակայումը, անձնակազմի ռոտացիան և կադրային բարեփոխումները: Այս ոլորտում իրականացվող բոլոր աշխատանքները կազմակերպված են ռազմական օրենսդրության ակտերի պահանջներին համապատասխան»,-նշել է փոխնախարարը: