Մեսսին ու Նեյմարը՝ Ամերիկայի Գավաթի լավագույն խաղացողներ
Տեխնիկական վերլուծության խումբը՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ը միանգամից երկու խաղացողի է ճանաչել Ամերիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստ։
Ընտրությունը կանգ է առել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի վրա, որոնց թիմերը միմյանց կհանդիպեն եզրափակչում։ Նեյմարը մրցաշարում խփել է 2 գոլ ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ Մեսսին՝ 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքի հայտարարության մեջ նշվում է, որ անհնար էր ընտրել միայն մեկ ֆուտբոլիստի, երբ մրցաշարում երկու լավագույններն են։
Բրազիլիայի ու Արգենտինայի միջև եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին Երևանի ժամանակով 04:00-ին։
Աղբյուր ArmSport.am