Հիմա հարցը միայն այն է, թե ինչ գույն մեդալ կստանանք. Սաութգեյթ
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրո-2020-ի՝ Իտալիայի դեմ կայանալիք եզրափակչի մասին։
«Մեզ դուր եկավ այն պահը, որը կիսեցինք մեր երկրպագուների հետ։ Հանդերձարանում դրանից հետո ուրախ էր։ Թիմի ավտոբուսով տուն գնալու ճանապարհին՝ նույնպես։ Ամենուր երաժշտություն էր հնչում, բայց միևնույն ժամանակ հասկանում էինք, որ մենք դեռ ոչինչ չենք հաղթել ու այդ միտքը չէր հեռանում։
Հիմա հասկանում ենք, որ գոհ չենք լինի, եթե երկուշաբթի արթնանանք առանց նվաճած տիտղոսի։ Իրականությունն այն է, որ մենք էլ երբեք այս 26 խաղացողների հետ չենք հավաքվի։ Այս տղաներն արդեն իրենց հետքն են թողել, ինչ էլ պատահի։ Հիմա հարցը միայն այն է, թե ինչ գույն մեդալ կստանանք։ Կյանքում նման պահերը շատ քիչ են։ Դրա համար էլ պիտի օգտվենք այս պահից ու մեզ հաղթանակի առավելագույն շանս տանք»,- Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։