Թեհրանի արևմուտքում գիշերը պայթյուն է որոտացել, որի ձայնը վախեցրել է մայրաքաղաքի բնակիչներին (տեսանյութ)
Թեհրանի արևմուտքում, ենթադրաբար ազգային պարկում, գիշերը պայթյուն է որոտացել, հայտնում է իրանական Fars-ը:
«Շաբաթ օրը՝ հուլիսի 10-ին, Թեհրանի արևմուտքում պայթյունի ձայն է լսվել: Պայթյունի պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան», - ասված է գործակալության հայտարարության մեջ:
«Ինչ-որ բան, ըստ ամենայնի, պայթել է ազգային պարկի տարածքում ... Դեռ ոչ ոք չի տուժել», - հավելում է գործակալությունը:
Հաղորդվում է, որ պայթյունի ձայնը լսվել է նույնիսկ Իրանի մայրաքաղաքի հեռավոր շրջաններում և վախեցրել բնակիչներին:
Հաղորդվում է, որ ենթադրյալ պայթյունի վայր են ժամանել հրշեջներն ու տեղի ոստիկանության ներկայացուցիչները, որոնք պարզում են, թե իրականում ինչ է տեղի ունեցել այգում:
Ականատեսները սոցիալական ցանցերում արդեն հրապարակել են դեպքի վայրից տեսանյութեր: