Հայաստանն ապահով երկիր է Նիդեռլանդներից ճամփորդողների համար
Հայաստանն ապահով երկիր է Նիդեռլանդներից ճամփորդողների համար: Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը:
Նշվում է, որ Նիդեռլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդների» բաժնում Հայաստանը նարնջագույն գոտուց տեղափոխվել է դեղին գոտու երկրների ցանկ։
Համաձայն նոր որոշման՝ Նիդեռլանդներից Հայաստան ճամփորդողները վերադառնալիս ազատվում են Covid-19 թեստի պատասխան ներկայացնելու և ինքնամեկուսացման նախկինում գործող պահանջներից։