Նեյմար. Միշտ երազել եմ խաղալ այսպիսի եզրափակիչում
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է արգենտինացիների դեմ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասին:
«Ամեն ինչ ունենք հաղթանակի հասնելու համար, ես մտածում եմ դրա մասին: Միշտ երազել եմ խաղալ այսպիսի եզրափակիչում: Յուրաքանչյուրը, ով սիրում է ֆուտբոլ, սպասում է, որ Ամերիկայի գավաթի եզրափակիչում պետք խաղան Բրազիլիան ու Արգենտինան: 2 մեծագույն թիմերը նվաճել են բազմաթիվ տիտղոսներ:
Արգենտինայի հավաքականի կազմում խաղում է լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսին: Կարծում եմ՝ դա լավ կլինի իմ կարիերայի վերջում նախատեսված ֆիլմի համար: Միշտ ասել եմ, որ Մեսին մեծագույն խաղացող ու լավ ընկեր է»,- ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է FolhadePernambuco-ն:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ի գիշերը (Երևանի ժամանակով 04:00-ին):
Ամերիկայի գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին: