Բայդենը հաստատել է, որ կիբերհարձակումների դեպքում Ռուսաստանին հետևանքներ են սպասվում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հետևանքներ կունենա իր երկրի դեմ ենթադրյալ կիբերհարձակումների համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ուրբաթ օրը լրագրողները հիշեցրել են ԱՄՆ առաջնորդին, որ մի քանի շաբաթ առաջ նա Ռուսաստանի Դաշնությանը հետևանքներով է սպառնացել ԱՄՆ ենթակառուցվածքների դեմ ենթադրյալ կիբերհարձակումների համար: Նրան խնդրել են մեկնաբանել՝ արդյո՞ք այս խոստումը ուժի մեջ է:
«Այո», - հակիրճ պատասխանել է Բայդենը, որի ելույթը հեռարձակել է Սպիտակ տունը:
Մեկնաբանելով ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը ՝ նա նաև ասել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանը գործողություններ կձեռնարկի իր տարածքում ենթադրաբար գործող հաքերների դեմ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բայդենն ու Պուտինը խոսել են կիբերանվտանգության և Սիրիայի մասին: