Թուրքիան պետք է հաշվի նստի Հայկական հարցի հետ. թուրք գիտնական
Բրազիլիայում կազմակերպվել է միջազգային համաժողով, որի ժամանակ քննարկվել են վերջին տարիներին Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին, Գեզիի ցույցերին, արաբական գարնանը, քրդական հարցի կարգավորմանը, հայկական սփյուքին, մերձավորարևելյան տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին գրում ermenihaber.am-ը:
Թուրքական «Թայմ թուրք» լրատվականի կայքը հայտնում է, որ մասնակիցների թվում է եղել թուրք գիտնական Շահին Ալփայը, ով նույնպես հանդես է եկել զեկույցով:
Այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում հայկական սփյուռքի պահանջատիրությանը, Ալփայը պատասխանել է. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկրում որոշ ցավոտ իրադարձություններ եղել են, անշուշտ: Անհրաժեշտ է, որ Թուրքիան հաշվի նստի այդ հարցի հետ, բայց «հաշվի նստել» ասելս չպետք է հասկանալ իբրև ցեղասպանության ընդունում»: