Սուպերմոդել Բելլա Հադիդին նկատել են նոր ընկերոջ հետ Փարիզում ընթրելիս (լուսանկարներ)
Սուպերմոդել Բելլա Հադիդին նկատել են նոր ընկերոջ հետ Փարիզի ավստրալական «Լուլու» ռեստորանում ընթրելիս, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ սա Բելլա Հադիդի և Մարկ Կալմանի առաջին ժամադրությունն է նրանց հարաբերությունների մասին պաշտոնապես հայտնելուց հետո։ Ընթրիքից հետո զույգը վերադարձել է հյուրանոց։
Պապարացիների կողմից արված լուսանկարներում Բելլա Հադիդը կրում է կապույտ նախշերով տաբատ, սպիտակ սպորտային կոշիկներ և շապիկ, բաց վարդագույն բաճկոն՝ այն համադրելով վարդագույն կաշվե պայուսակի հետ։ Զարդերի պարագայում Հադիդը նախապատվությունը տվել է մարգարտե վզնոցին և մեծ օղերին։ Մոդելը կրել է պաշտպանիչ դիմակ և արևային ակնոց։
Ընթրիքի համար Մարկ Կալմանը նախընտրել է պարզ հագուկապ․ սպիտակ տաբատ և շապիկ, կապույտ վերնաշաիկ և կանաչ սպորտային կոշիկներ։
Բելլա Հադիդը Մարկ Կալմանի հետ հարաբերությունների մասին հայտնել է երեկ՝ ինստագրամյան իր էջում հրապարակելով համատեղ լուսանկար Կաննի կինոփառատոնից։ Գեղարվեստական ղեկավար Կալմանի և Հադիդի հարաբերությունների մասին առաջին անգամ խոսվել է հունիսին։