Բրիտանուհին չի իմացել հղիության մասին, մինչ այն պահը, երբ անսպասելիորեն ծննդաբերել է (լուսանկարներ)

Բրիտանուհին պատմել է, որ չի իմացել հղիության մասին, մինչ այն պահը, երբ անսպասելիորեն ծննդաբերել է, գրում է բրիտանական Metro լրատվականը։
23-ամյա Սալի Սմիթն աշխատել է գիշերային ակումբում և, ինչպես ինքն է ասել, չի կասկածել, որ հղի է։ Սմիթը չի գիրացել, և նրա մոտ դաշտանային ցիկլը չի դադարել։
«Ես գաղափար չունեի, որ հղի եմ: Ավելին, ինձ թվում էր, որ այդ ընթացքում նիհարել եմ», - ասել է Սալի Սմիթը և նշել, որ հղիության 7-րդ և 8-րդ ամիսներին մեջքի ցավեր է ունեցել, սակայն դա կապել է աշխատանքային ծանրաբեռնվածության հետ։
Աղջիկն աշխատել է ակումբում և հաճախ ստիպված է եղել ծանրություն տեղափոխել։ Նա նույնիսկ սրտխառնոց է ունեցել ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո, սակայն անտեսել է այն։ Ծննդաբերելուց մեկ շաբաթ առաջ Սմիթը քայլելու դժվարություն է ունեցել՝ կրկին չանհանգստանալով դրա համար։
Ծննդաբերության օրն առավոտյան Սալի Սմիթն ուժեղ ցավեր է ունեցել և քրոջ խորհրդով մտել է լողանալու, սակայն երբ նկատել է, որ ծննդաբերում է, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Սալի Սմիթը ծննդաբերել է հիվանդանոց չհասած՝ հիվանդանոցի ավտոկայանատեղիում՝ լույս աշխարհ բերելով 3,11 կիլոգրամ քաշով տղա երեխա։
Սալին նշել է, որ նրա որդին այժմ մեկ տարեկան է և լավագույն բանն է, որ երբևէ պատահել է իր հետ: