Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 226 135 է, մահվան դեպքերինը՝ 5645
Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 135-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4540 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1
դեպք: Հուլիսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1105 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5645-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 109 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 490, փաստացի բուժվողներինը՝ 3000: Մեկ օրում արվել է 4046 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 224 512 թեստավորում: