Apple-ի արժեթղթերի արժեքը նոր ռեկորդ է սահմանել. այժմ կորպորացիայի շուկայական արժեքը 2,4 տրլն դոլար է
Ամերիկյան Apple ընկերության արժեթղթերի գինը նոր ռեկորդ է սահմանել: Հուլիսի 7-ին կայացած վաճառքների տվյալներով՝ արժեթղթերը թանկացել են՝ հասնելով 144,57 դոլարի, գրում է Phone Arena-ն:
Այժմ կորպորացիայի շուկայական արժեքը 2,4 տրլն դոլար է:
Հիշեցնենք, որ Apple-ի արժեթղթերի արժեքը հունվարի վերջին հասել էր ռեկորդային ցուցանիշի, հետո՝ մարտին, կտրուկ նվազել:
2021 թվականի սկզբից ընկերության արժեթղթերի գինը բարձրացել է 8,9%-ով: