Ռուսաստանում ներգաղթյալները կպարտավորվեն էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ձեռք բերել, որով կթույլատրվի նրանց բնակությունը երկրի տարածքում
Ռուսաստանում օտարերկրյա ներգաղթյալները կպարտավորվեն էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ձեռք բերել, որով կթույլատրվի նրանց բնակությունը երկրի տարածքում, ТАСС-ի փոխանցմամբ՝ նման կարգավորում է նախատեսվում ՌԴ ՆԳՆ մշակած օրինագծում:
Ըստ դրա՝ միասնական փաստաթուղթը, որը կհաստատի ՌԴ տարածքում օտարերկրացու ինքնությունը և որին անձի մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային կրիչ կկցվի տրվելու է օտարերկրացուն նրա դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի ՆԳՆ դաշնային մարմնի տարածքային ստորաբաժանում՝ ենթագերատեսչական մարմնի միջոցով կամ էլեկտրոնային փոստով:
Նախատեսվում է, որ տվյալ փաստաթուղթը օտարերկրյա ներգաղթյալներին տրամադրվելու է 10 տարով. ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ է լինելու թարմացնել այն:
Նման փաստաթուղթ ձեռք բերելու պարտադիր պայմաններից է լինելու անձի մոտ թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների բացակայությունը հիմնավորող փաստաթղթի, բժշկական ապահովագրության առկայությունը: