Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են. «Իրավունք»
«Ժամանակին մամուլն ուշիուշով հաշվում էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելիս քանի անգամ է շնորհակալություն հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ շնորհակալությունների քանակով էլ պայմանավորված՝ վերլուծություններ էին արվում, թե որքանով է զրույցը հավասարը հավասարի հետ եղել, կամ ինչ մակարդակի վրա են հայ-ռուսական հարաբերությունները: Սակայն, նույն մամուլը զարմանալիորեն անտեսում է, թե շնորհակալությունների ինչպիսի դինամիկա կա Նիկոլ Փաշինյանի մոտ: Այս բացը, իհարկե, «Իրավունքը» կշտկի:
Եվ այսպես՝ եթե 2018 թվականին նորաթուխ վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանն իր Մոսկվա կատարած առաջին այցի ժամանակ ՌԴ նախագահին շնորհակալ էր միայն հրավերի համար, ապա այսօր նրա շնորհակալությունները քառապատկվել են: Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ Փաշինյանը չորս անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին: Իսկ ՌԴ նախագահը, բնականաբար, զրո անգամ:
Ի դեպ, արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ դեռևս ապրիլին Մոսկվա կատարած այցի ժամանակ Փաշինյանը բավարարվել էր ընդամենը երկու անգամ շնորհակալություն հայտնելով՝ ի պատասխան Պուտինի մեկ շնորհակալության: Եվ ընդամենը մի քանի ամիս անց փաշինյանական շնորհակալությունները կրկնապատկվել են:
Հիշեցնենք նաև, որ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումներ այս տարի արդեն երեք անգամ են տեղի ունեցել: Առաջինը՝ եռակողմ էր՝ Ալիևի հետ միասին, հունվարի 11-ին: Եվ նույնիսկ այդ ժամանակ Փաշինյանը բավական շռայլ է եղել շնորհակալությունների հարցում՝ կրկին 4 անգամ շնորհակալ լինելով՝ ՌԴ նախագահից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։