Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի. «Իրավունք»
««Իրավունքն» անդրադարձել էր, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են այսօր ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, բայց ոչ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանին:
Մինչդեռ ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պայման է լինել ոչ միայն գիտությունների դոկտոր, այլ նաև ունենալ պրոֆեսորի կոչում: Թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունը կգնա նման ապօրինի և ոչ իրավաչափ քայլի՝ ռեկտորի ԺՊ նշանակելով Հովհ. Հովհաննիսյանին, «Իրավունքը» փորձեց պարզել ԿԳՄՍ մամուլի քարտուղար ԳԵՂԱՄ Մելիքբեկյանին. «Չեմ մեկնաբանում, երբ կլինի նշանակում, տեղյակ կլինեք»: Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ է սպասվում այսօր մայր բուհում, կրկին ստացանք նույն պատասխանը. «Չեմ մեկնաբանում»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։