Կառավարությունում քննարկում են կառուցվածքային փոփոխությունների հարցը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունում քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների հարցը, և մի շարք նախարարություններ, որոնք 2018-ին միավորել էին, կրկին ուզում են առանձնացնել։
Խոսքը մասնավորապես գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների մասին է, իսկ սփյուռքի գրասենյակը հնարավոր է փակվի և որպես բաժին՝ գործի ԱԳՆ կազմում։ Եթե որոշումն ընդունվի, ապա նախագիծը պետք է ներկայացվի նոր գումարման խորհրդարանի հավանությանը՝ հենց առաջին նիստին, որպեսզի խորհրդարանը հաստատի, ապա միայն ձևավորվի նոր կառավարություն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։